Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Անգետիկ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Russia stamp 1992 No 17.jpg

Ճստլիկների հեքիաթային երկրի Ծաղկառատ քաղաքում, Զանգակածաղկի փողոցում ապրում էր մի մանչուկ, անունն Անգետիկ: Նրան այդպես էին կոչում, որովհետև ոչինչ չգիտեր։ Մեկ ուրիշը դրանից, գուցե, վիրավորվեր բայց Անգետիկը միանգամայն գոհ էր իր անունից: Նա անհոգ թրև էր գալիս փողոցներում և ամեն տեսակ անհավատալի պատմություններ հորինում: Այդ մտացածին պատմությունների պատճառով նրա ընկերները հաճախ էին ընկնում ծիծաղելի և հիմար վիճակի մեջ: Բայց, փոքր ինչ բարկանալուց հետո, բոլորն էլ ներում էին նրան: Չէ՞ որ ամեն ամենքը գիտեին, որ Անգետիկը շատ էլ խելացի տղա չէ։ Անգետիկի խիղճն էր միայն, որ բոլորովին այլ կերպ էր մտածում։

Մի անգամ Անգետիկն ու նրա խիղճն սկսեցին զրուցել։

— Խորամանկություն մի՜ անի, — ծաղրանքով ասաց խիղճը։ — Դու ամեն ինչ էլ շատ լավ հասկանում ես, միայն թե հիմար անգետիկ ես ձևանում։

— Չէ՛, ես հիմար եմ — համառորեն պնդում էր Անգետիկը։ — Եվ ամենևին էլ չեմ ձևանում։ Շա՛տ էլ լավ պետքս է ձևանալը — Շատ էլ լավ պետքդ է։ Ախր հիմարից շատ բան չեն պահանջում։ Դու էլ հիմար ես ձևանում, որ ամեն բանի համար անպատիժ մնաս։ Բայց ինձ, եղբա՛յրս, չես խաբի։ Ես հո լավ գիտեմ, որ դու այնքան էլ հիմար չես։

Եվ, այնուամենայնիվ ինչպիսի՞ն է այդ Անգետիկը։ Եթե ուզում եք նրա հետ մոտիկից ծանոթանալ, ճամփորդության պատրաստվեք։ Բանն այն է, որ Անգետիկը շատ հետաքրքրասեր է և, բացի այդ, մոլի ճանապարհորդ է։

Ճանապարհորդությունն սկսվում է առաջին՝ «Անգետիկի և նրա ընկերների արկածները» գրքից։ Երկրորդ գիրքը՝ «Անգետիկը Արևաշատ քաղաքում», պատմում է զարմանալի բաների՝ զսպանակե ոտքերով ամենագնաց-մեքենաների, այնպիսի հեռուստացույցի մասին, որը, բավական է սեղմես կոճակը, կպատմի ցանկացածդ հեքաթը։ Այնքա՜ն շատ հրաշքներ կան Ճստլիկների այդ երկրում: Բայց բանից պարզվում է, որ Անգետիկի համար այդքանը քիչ է։ Նա ուզում է իմանալ թե ինչ է կատարվում նաև այլ մոլորակների վրա: Հաջորդ ճանապարհորդությունը երրորդ գիրքն է՝ «Անգետիկը Լուսնի վրա»։

Անգետիկի մասին բոլոր երեք վիպակ-հեքիաթներն էլ գրել է Նիկոլայ Նիկոլաևիչ Նոսովը։ Նա հեղինակն է նաև «Վիտյա Մալեևը դպրոցում և տանը» վիպակի և բազմաթիվ զավեշտական պատմվածքների։

Նոսովի գրքի հերոսների հետ շատ զվարճալի է։ Նրանք սիրում են կատակել, երբեք չեն վհատվում, և որ գլխավորն է, հավատարիմ ընկերներ են։ Նրանք բարկամանում են նաև գրքերի հետ և միշտ էլ իրենց համար հետաքրքիր ու կարևոր զբաղմունք են գտնում։