Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Այծ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Ընտանի այծ

Օրենբուրգյան գլխաշորերի համբավը շատերն են լսել: Սակայն քչերը երևի գիտեն, որ այդ գեղեցիկ, թեթև, փափուկ ու տաք գլխաշորերը հենց Օրենբուրգի կողմերում էլ գործում են։ Այնտեղ բուծում են աղվամազատու ընտանի այծեր, որոնց աղվամազը շատ նուրբ է, թեթև ու տաք:

Ընտանի այծերը տալիս են նաև կաթ, որը շատ արժեքավոր ու բուժիչ սննդամթերք է:

Դուք, անշուշտ, բացատում տեսել եք աշխույժ, ժիր ուլիկների, որոնք ճարպկորեն ցատկոտում են, կարող են, նույնիսկ ծառ ու տանիք բարձրանալ։ Այդպես ճարպիկ ու ժիր են նաև հասուն այծերը։

Ընտանի այծերը ճարպկությունն ու ժրությունը ժառանգել են իրենց վայրի նախնիներից՝ բեզոարյան և պտուտակաեղջյուրավոր այծերից, որոնց կարող եք տեսնել կենդանաբանական այգում: Ընտանի այծերի եղջյուրներն, իհարկե, այդքան խոշոր չեն, բայց, այնուամենայնիվ, որոշ չափով նման են:

Բեզոարյան այծերն ապրում են Աֆղանստանում, Իրանում, Անդրկովկասում և Փոքր Ասիայում։ Հայաստանում հանդիպում են լեռնային շրջաններում, բազմացվում Խոսրովի արգելանոցում։ Պտուտակաեղջյուրավոր այծերն ապրում են Հիմալայներում, Սովետական Միությունում՝ Թուրքմենիայի հարավում։

Բեզոարյան և պտուտակաեղջյուրավոր այծերն ապրում են լեռներում, հեշտությամբ մագլցում նույնիսկ ամենազառի թափ լանջերը, լավ ցատկում են։ Ինչպես վայրի, այնպես էլ ընտանի այծերը սնվում են խոտաբույսերով, ծառերի ու թփերի ընձյուղներով ու տերևներով: Սովետական Միությունում բեզոարյան և պտուտակաեղջյուրավոր այծեր քիչ կան։ Դրանք պահպանության տակ են առնված, որսն էլ արգելված է:

Բայց այ ընտանի այծեր մեզ մոտ շատ կան։ Նրանք մարդկանց կաթ, բուրդ և աղվամազ են տալիս: Ընտանի այծերի ցեղերն այդպես էլ ստորաբաժանվում են՝ բրդատու, աղվամազատու և կաթնատու։

Այծերը պահանջկոտ չեն և շատ դիմացկուն են։ Ասում են, որ նրանք նաև շատ խելացի են ու խորամանկ։ Հետևեցեք ընտանի այծերին և կհամոզվեք՝ այդպե՞ս է, թե ոչ: