Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Այբուբեն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Alphabet world distribution.PNG

Այբուբենը՝ որպես գրի հնչյունային արտահայտման եղանակ, ստեղծվել է մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակի կեսերին, Էբլա քաղաքում։ Ամենավաղ հայտնի այբուբենը փյունիկյանն է։ Փյունիկեցիներից գիրն անցել է հույներին, այնուհետև՝ հռոմեացիներին։ Մեկ այլ շառավղով այն թափանցել է Արևելք, Հարավարևելյան Ասիայի խորքերը, Արևելյան Աֆրիկա և այլ վայրեր։

Տարբեր լեզուների այբուբեններն ունեն տարբեր քանակի տառեր։ Հյուսիսային գրերի համակարգն ուներ 22 տառ, հին հունականը՝ 24, լատիներենը՝ 23։

Վաղ միջնադարում ստեղծվել են հայերենի, վրացերենի, աղվաներենի այբուբենները։ Ըստ Կորյունի՝ վրացերենի և աղվաներենի այբուբենները հայերենի այբուբենի հիման վրա նույնպես ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը։ Սովորաբար այբուբենն ստեղծվում է այբուբեներից որևէ մեկի նմանությամբ։ Այս է պատճառը, որ այբուբեններին տրվում են լատինագիր, հունագիր, սեմագիր, ռուսագիր և այլ անվանումներ․ հայոց և աղվանական գրերը հայագիր են։