Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ամպեր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Clouds 080807b.jpeg

Ամպերը մթնոլորտում, Երկրի մակերևույթից որոշ բարձրության վրա, ջրի մանր կաթիլների, սառցաբյուրեղիկների և դրանց խառնուրդի կուտակումներն են։ Ամպերը մառախուղից տարբերվում են ֆիզիկական կառուցվածքով, բարձրությամբ ու ձևով։ Ամպերի առաջացման հիմնական պայմաններն են վերընթաց հոսանքները, օդի ճառագայթման պատճառով սառեցումը, որի հետևանքով մթնոլորտում տեղի է ունենում ջերմաստիճանի նվազում, խոնավության աճ։

Օդի վերընթաց շարժման բնույթից, բարձրությունից, տարվա սեզոնին, գոլորշիացման չափերի և այլ գործոններից կախված՝ ձևավորվում են բազմատեսակ ամպեր, որոնք դասակարգվում ըստ բազմության, բաժանվում են երեք հարկի, ըստ արտաքին տեսքի՝ տաս տեսակի։ Վերին հարկին են պատկանում փետրավոր, փետրաշերտավոր, փետրակույտավոր ամպերը, միջին հարկին՝ բարձր շերտավոր, բարձր կույտավոր ամպերը, ներքին հարկին՝ շերտերով, շերտակույտավոր և շերտաանձրևային ամպերը։ Տարբերվում են նաև ուղղաձիգ զարգացման ամպերը, որոնց ներքին սահմանը սովորաբար բավական ցածր է, իսկ վերինը երբեմն հասնում են մինչև վերնոլորտ։ Ըստ ծագման՝ տարբերվում են ամպերի երեք տիպ՝ կույտավոր, ալիքավոր և շերտավոր։