Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Աղ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Աղակույտեր Բոլիվիայում

Ամեն մհ սննդամթերք, նույնիսկ հացը կարելի է փոխարինել մեկ ուրիշով: Բայց առանց աղի ապրել հնարավոր չէ: Աղը միակ սննդամթերքն է, որը ոչնչով չի փոխարինվում։ Բժիշկները պարզել են, որ մարդու օրգանիզմում առանց աղի խախտվում է նյութափոխանակությունը: Երբ կենդանի էակը աղ չի ստանում, մահանում է։

Բարեբախտաբար բնությունը բավականաչափ աղ է կուտակել։

Վաղուց ի վեր քարաղը արդյունահանում են Դոնբասում, Ղազախստանում, Ուրալում և այլ վայրերում: Գետնի տակից աղը հանելու համար խոր հանքահորեր են փորում և դրանք միացնում ստորգետնյա միջանցքներով: Հողի տակ գտնվող աղի շերտերը հասնում են մեկ, նույնիսկ մեկուկես կմ հաստության: Երկար ժամանակի ընթացքում աղը խիստ ամրացել է, այդ պատճառով էլ այն անվանում են քարաղ:

Աղը արդյունահանում են ոչ միայն գետնի տակից, այլև ցամաքած լճերի հատակից և այն աղի լճերից, որոնք դեռևս չեն ցամաքել։ Մեքենաները լճերից արտածծում են ջուրը, գոլորշիացնում, և մնում է մաքուր, սպիտակ աղը Հայաստանի Հանրապետությունում աղ արդյունահանում են հանքահորեր փորելու եղանակով: Երևանի հյուսիսարևելյան մասում գտնվող Ավանի աղահանքից, որտեղ քարաղի պաշարները կազմում են մոտ 29 միլիոն տոննա:

Աղի մասին կան իմաստուն խոսքեր: Այսպես օրինակ, ժողովրդի մեջ լայն տարածված է «աղ ու հաց» արտահայտությունը, որ խորհրդանշում է բարեկամություն, հյուրընկալություն։