Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ալեքսանդրիայի Փարոսը

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Lighthouse - Thiersch.png

Ալեքսանդրիայի մատույցները անվտանգ դարձնելու նպատակով մեր թվարկությունից առաջ ||| դարում որոշվեց Փարոս կղզու արևելյան վերջավորության վար կառուցել մի լուսատու։ Ալեքսանդրիայի փարոսն առաջինն էր և կանգուն մնաց շուրջ 1500 տարի։ Գիշերային ժամերին նավերին օգնության էր հասնում կրակի լեզվակների արտացոլանքը, իսկ ցերեկը՝ ծխի ամպը։

Ալեքսանդրիան՝ հելլենիստական Եգիպտոսի նշանավոր մայրաքաղաքը, հիմնադրվել է մեր թվարկությունից առաջ 332-221 թվարկաններին Ալեքսանդր Մակեդոնացու կողմից։ Քաղաքն ընկած էր Նեղոսի գետաբերանում։ Շուտով Ալեքսանդրիան դառնում է Հին աշխարհի ամենահարուստ և ճանաչված մայրաքաղաքներից մեկը։ Քաղաքի փառքին նպաստել են ողջ աշխարհին հայտնի Մուսեոնը, ուր ապրում էին նշանավոր գիտնականներն ու բանաստեղծները, գրադարանը, որ աշխարհի ամենահարուստ գրադարաններից էր և այլն։