Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ալադին (մուլտֆիլմ)

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Ալադին, (Կաղապար:Lang-en), 1992 թվականին լույս տեսած անիմացիոն երաժշտական ​​ֆանտազիոն ֆիլմ է։ Ալադինը դասվում է The Walt Disney Company-ի անիմացիոն դասական շարքին[1]: Ֆիլմը ռեժիսոր Ջոն Մուսկերը և Ռոն Քլեմեթսը, այն հիմնել է արաբական «կախարդական լամպ» և «հազար ու մեկ գիշեր» ստեղծագործությունների հիման վրա։

Հովարդ Աշմանը առաջարկեց, իսկ սցենարը և որն էլ վավերացվեց Disney-ի նախագահ Ջեֆրի Հակզենբերգի համաձայնությամբ։ Այս մուլտֆիլմը Մի շարք անիմացիոն տարրերի համադրություն է։

Ալադինի պրեմիերան եղել է նոյեմբերի 25-ին 1992 թվականի։ Ցուցադրման առաջին իսկ օրերից այն արժանացել է ԱՄՆ-ի, իսկ հետագայում արդեն ամբողջ աշխարհի հավանությանը։ 1992 թ.-ին վաստակել է ավելի քան $ 217 միլիոնի եկամուտ Միացյալ Նահանգներում և ավելի քան $ 504 միլիոն աշխարհում. Ֆիլմը նաև արժանացել բազմաթիվ մրցանակների, որոնց մեծ մասը Եվրոպայում և Մերձավոր Արևելքում:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալադին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալադինը մի շատ աղքատ, բայց բարի տղա էր։ Նա ընկերներ չուներ և իր միակ ընկերը իր կապիկն էր, ում հետ անցկացնում էր իր կյանքի ուրախ և տխուր պահերը։ Մի օր Ալադինը սիրահարվում է Արաբական արքայի դստեր՝ արքայադուստր Ժասմինին։ Նա ժասմինին հասնելու համար շատ երկար ու դժվար ճանապարհներ է անցնում՝ ջին գտնում, շրջագայում կախարդական գորգով, անցնում ճանապարհներ և կռիվներ մղում։ Անիմացիոն կերպարը պատրաստել է Գլեն Քինը։

Ջին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջինը բանտարկված էր կախարդական լամպում և միայն կարդնանար այն ժամանակ երբ որևէ մեկը երեք անգամ դիպչեր կախարդական լամպին։ Երբ ծպտված Ջաֆարը բանտում համոզում է Ալադդինին գնալ և «Հրաշքների քարանձավից» իր համար բերել լամպը, Ալադդինը պատահաբար շփում է լամպը և այնտեղից դուրս է գալիս մեծ, կապույտ Ջինին: Ջինը խոսք է տալիս նրան, որ կօգնի Ալադինին և տալիս կախարդական գորգ։ Ջինի երազանքն է լինել ազատ ու այլևս ոչ մեկին չծառայել: Կերպարի հեղինակն է Էրիկ Գոլդբերգը։

Ջաֆար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջաֆարը մուլտֆիլմի ամենաչար կերպարն է։ Միշտ լինում է իր չար թութակի հետ։ Նա Արաբական սուլթանի պալատում աշխատող վեզիր է և աչքի է ընկնում իր նախանձախնդրությամբ, չարությամբ և դաժանությամբ։ Մի անգամ նա մտնում է սուլթանի մոտ և իր թիկնոցավոր օձ գավազանով փորձում հիպնոսացնել, որպեսզի իրեն ամուսնացնի Ժասմինի հետ։ Մուլտֆիլմում անընդհատ կռվի մեջ է ջինի և Ալադինի հետ։ Կերպարի հեղինակն է Անդրիաս Լքելը։

Ժասմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժասմինը հանդիսանում է հորինված Ագրաբա թագավորության և Դիսնեյի վեցերորդ արքայադուստրը: Նա 15 տարեկան է: Քանի որ իր հոր՝ սուլթանի հրահանգով չէր կարող պալատի պատերից այն կողմ դուրս գալ, նրա միակ ընկերը վագր Ռաջան էր: Այժմ ամուսնացած է Ալադդինի հետ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Ծանցանկ

Կաղապար:Ալադին Կաղապար:Ուոլթ Դիսնեյի լիամետրաժ անիմացիոն ֆիլմեր Կաղապար:Արտաքին հղումներ