Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ազնվազարմ կատուները

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Aristocats1971bq395f.jpg
Orange and white tabby cat with the impressive tail-Hisashi-01A 768b9ad9-5d2e-4eb1-8f0a-6d2b9f0ca7d2 1200x1200.jpg

«Ազնվազարմ կատուները» (Կաղապար:Lang-en), Ուոլթ Դիսնեյ ընկերության լիամետրաժ մուլտֆիլմ է հիմնված Թոմ Մակգաուենի պատմության վրա։ Ուոլթ Դիսնեյի հաշվով 20֊րդ լիամետրաժ մուլտֆիլմն է։

Մուլտֆիլմը լույս է տեսլ 1970 թվականին դեկտեմբերի 11֊ին։ Մուլտֆիլմի օրիգինալ անվանումը «ազնվազարմ» և «կատուներ» բառերի միաձուլումն է։

Սա երաժշտական կոմեդիա է Ֆրանսիայի խոսացող կատուների մասին։ Այս մուլտֆիլմի հիմնական միտքը նման է «Մուրիլկա» լիամետրաժ մուլտֆիլմին։ Դեպքերը զարգանում են արիստեկրատ կատուների ընտանիքի շուրջ։ Նրանց տիրուհին իր ամբողջ ունեցվածքը կտակում է կատուներին։ Ծառայապետը առևանգում է կատեւներին, որ տիրանա տիրուհու ունեցվածքին։ Ազնվազարմ կատուներըը առևանգումից հետո ծանոթանում են մի անտուն կատվի հետ։

Ուոլթ Դիսնեյ ընկերությունը հանել շարունակությունը՝ «Ազնվազարմ կատուները 2» 2005 թվականի դեկտեմբերին, ապա ծրագրերը տեղափոխեցին 2006 թվականին և ի վերջո այդ միտքը չեղյալ համարվեց։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպքերը տեղի են ունենում 1910 թվականին Փարիզում։ Դեպքերը կենտրոնացված էին մայր֊կատվի՝ Դքսուհի անունով և նրա ձագուկներ Մարիի, սև ու սպիտակ Բերլիոզայի և Տուլուզայի։ Կատուները բնակվում էին օպերային երգչուհի Ադելիադայի Բոնֆամիլիի դղյակում նրա ծառայապետ՝ Էդգարի և Ֆրու֊Ֆրու ձիուկի հետ։ Տիրուհին հայտնում է ծառայապետին, որ ցանկանում է իր ամբողջ ունեցվածքը կտակել իր սիրելի կատուներին և ասաց, որ Էդգարը պետք է հոգ տանի կտուներ մասին մինչև նրանց կյանքի վերջ, որից հետո նա կարող էր տեր կանգնել ունեցվածքին։ Դա լսելով ծառայապետը որոշում է առևանգել կատուներին։ Ծառայապետը կատուներին քնաբեր տալով քնեցնում է և դնում է զամբյուղի մեջ։ Ծառայապետին ճանապարհին հարձակվում են երկու շուն։ Մեկի անունը Նապոլեոն էր մյուսինը՝ Լաֆայետտ։ Ծառայապետին հաջողվում է փաղչել, սակայն նա կորցնում է իր գլխարկը, անձրևանոցը, Մոտոցիկլետի սայլակը և քնած կատուներով զամբյուղը։ Կատուները հայտնվում են տնից շատ հեռու։ Այդ ընթացքում տիկին Ադելաիդան և Ռոքֆորը նկատում են կորուստը։

Առավոտյան Դքսուհին հանդիպում է փողոցային կատվին, որը հիացած դքսուհու գեղեցկությամբ համաձայնվում է օգնել նրան գտնել կատուներին և բերել նրա մոտ։ Դքսուհին նույնպես հավանեց այդ կատվին։

Էդգարը Ֆրու֊Ֆրուի մոտ պարծենում էր, որ նրան հաջողվել է առևանգել կատուներին և իր հետևից ոչ մի կասկածելի հետք չի թողել, սակայն հիշում է, որ թողել է իր անձրևանոցը և գլխարկը։ Ռոքֆորը լսում է դա և որոշում է հետ պահել նրան ադ մտքից։

Կատուները Փարիզ հասնելու համար մտնում են կաթ տանող ավտոմեքենայի մեջ, բայց վարորդը նկատում է նրանց և վռնդում։ Դրանից հետո նրանք անցնում են երկաթուղային կամուրջով և հազիվ են փրկվում գնացքի տակ ընկնելուց։ մարին ընգնում է գետի մեջ։ Թոմասը փրկում է նրան, բայց ինքը չի կարողանում ափ դուրս գալ, և նրան փրկում են երկու քույր սագերը՝ Ամելիյան և Աբիգեյլը։ Նրանք Փարիզ էին թռչում և միանում են կատուներին և բարեհաջող տեղ են հասնում։ Սագերը հանդիպում են իրենց հորեղբորը և հրաժեշտ են տալիս կատուներին։

Արդեն շատ ուշ էր և Օ'Մելլին նրանց առաջարկում է գիշերը անցկացնել իր խրճիթում։ Այնտեղ նրանք հանդիպում են Թոմսին և նրա ջազ խումբը։ Կատուների հետ միասին այնտեղ խնջույք են կազմակերպում և երգում են «Ամեն մեկը շատ է ուզում կատու լինել»[1], որից հետո ջազ բենդը հեռանում է։ Օ'Մելլին և Դքսուհին երկար զրուցում են։ Կատուները այդ պահին անցնում էին պատուհանագոգի վրայով և լսում են նրանց խոսակցությունը։ Չնայած նրան, որ երկուսն էլ ոնեին զգացմունքներ իրար հանդեպ, Դքսուհին որոշում է, որ ճիշտ կլինի եթե նրանք բաժանվեն, քանի որ Ադելիանան չի ընդունի Օ'Մելլին։

Այդ ընթացքում Էդգարը գնում է, որ հեռացնի իր հետևից թողած հետքերը։ Նա կրկին ստիպված էր կռվել շների հետ, բայց նրան հաջողվում է հաղթել նրանց և նա վերցնում է իր իրերը։

Առավոտյան կատուները վերադառնում են դղյակ և հրաժեշտ են տալիս իրենց ընկերոջը։ Երբ կատուներըվերադառնում են Էդգարը բռնում է նրանց և պահում վառարանի մեջ։ Դքսուհին խնդրում է Ռոքֆորին, որ նա կանչի Օ’Մելլիին օգնության։ Երբ Օ’Մելլին իմանում է դրա մասին շտապ վերադառնում է։ Օ’Մելլին հրամայում է Ռոքֆորին, որ նա կանչի Քիշ֊Բրիսին։

Այս անգամ Էդգարը որոշում է կատուներին ուղարկել Տիմբուկտու։ Թոմասը, Քիշ֊Բրիսը, Ֆրու֊Ֆրուն և Թոմասի խումբը սկսում են կռվել ծառայապետի հետ, իսկ Ռոքֆորը այդ ընթացքում ազատում է Դքսուհուն և կատուներին։ Էդգարին տեղավորեցին արկղի մեջ և ուղարկեցին Տիմբուկտու։ Ադելաիդնան վերանայեց իր կտակը և ջնջեց Էդգարի անունը և ամբողջ գումարը որոշում է նվիրաբերել անտուն կատուներին։ Մուլտֆիլմի վերջում բոլորը հավաքվում են իրար հետ և երգում են «Ամեն մեկը շատ է ուզում կատու լինել»։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դքսուհի — փափկամազ սպիտակ կատու է։ Նա Բերիլիոզի, Տուլուզի և Մարի մայրն էր։ Նա ապրում է շատ հարգված տիկին Ադելիանայի հետ։ Նա միշտ հետևում է իր և իր երեխաների պահվածքին։ նա միշտ Էլեգանտ է նաև շատ խելացի։
  • Աբրահամ դե Լեյսի Ջուզեպպե Քեյսի Թոմաս Օ’Մելլի — Փողոցայինկատու է, ճկուն, ուժեղ և ռոմանտիկ։ Նա շատ է ճանապարհորդել տարբեր երկրներով։ Նա օգնեց Դքսուհուն և իր կատուներին հասնել մինչջ Փարիզ։ Վերջում ամուսնանում է Դքսուհու հետ և դառնում Բերիլիոզի, Տուլուզի և Մարի հայրը։
  • Մարի — սպիտակ փափկամազ կատու, Դքսուհու միակ դուստրը։ Նա նման իր մայրիկին և՜ արտաքինով, և՜ ներքինով, բայց միքիչ կամակոր է։
  • Բերիլիոզ — Սև գույնի է, Դքսուհու որդիներից մեկը։ Բավականին խելամիտ է, բայց երբեմն նեղացնում է իր եղբորը և քույրիկին։
  • Տուլուզ — Շիկահեր կատու է, Դքսուհու մյուս որդին է։ Նա իրեն համրում է շատ ուժեղ և խիզախ նաև սիրում է լինել ուշադրության կենտրոնում։ Նա շատ էր սիրում Թոմասին և շատ էր ցանկանում, որ նա մնա իրենց հետ։
  • Տիկին Ադելաիդա Բոնֆամիլի — Դքսուհու և կատուների տերն է։ անցյալում եղել է օպերային երգչուհի է եղել։ Բարի զգայուն զառամյա կին է։ Չնայած նրա տարիքին նա բավականին գեղեցիկ է։
  • Ռոքֆոր — Աշխույժ և ճկուն մուկ։ Դքսուհու և կատուների մոտ ընկերը։ Նրանք իրար հետ պանիր և կաթ են կիսում։
  • Ֆրու֊Ֆրու — Ադելիանաի ձին է։ Ռոքֆորի, Դքսուհու և կատուների ընկերն է։
  • Ժորժ Օտկուր — Ադելիաիդայի մոտ ընկերն է։ Զառամյա փաստաբան է, բայց շատ կենսուրախ։ Տիկինը նրան անվանում է իր ամենա ծեր և ամենաթանկ ընկեր։
  • Ամելիա և Աբիգեյլ Գեբբլ — երկու անգլիական սագ, որոնք փրկեցին խորտակվող կատվին։ Չեն նկատում իրենց շրջապատը և շատախոս են։д
  • Ուոլդո հորեղբայրը — Ամելիի և Աբիգեյլի հորեղբայրն է։

Կրկնօրինակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպար Բնօրինակի հնչունավորող Կրկնօրինակում[2]
Դքսուհի Եվա Հաբոր

Ռոբի Լիսթեր (վոկալ)

Կարինե Եսայան

Սուսաննա Պետրոսյան (վոկալ)

Օ՛Մալի Ֆիլ Հարիս Ավո Խալաթյան
Մարի Լիզ Ինգլիշ Մերի Դանիելյան
Թուլուզ Հերի Դյուբին Սարգիս Ղուշչյան
Բերլիոզ Դին Քլարկ Գեորգի Պողոսյան
Էդգար Ռոդդի Մոդ-Ռոքսբի Վարուժան Մանուկյան
Ադելաիդա Գերմիոնա Բեդդելի Աննա Հեքեքյան
Ժորժ Չառլզ Լեյն Գրիգոր Բաղդասարյան
Սքոթ Սքատմնան Քրոթերս Ռադիկ Գաբրիելյան
Լաֆիյեթ Ջորջ Լինդսի Սամվել Թոփալյան
Նապոլեոն Փեթ Բատտրեմ Վահագն Սիմոնյան
Ռոքֆոր Ստերլինգ Հոլլոուեյ Սերգեյ Ոսկանյան
Ամելիա Մոնիկա Էվանս Իննա Կարապետյան
Աբիգեյլ Քերոլ Շելլի Էմմա Մանուկյան
Ֆրու-Ֆրու Նենսի Քուլպ

Ռութ Բազզի (վոկալ)

Հորեղբայր Ուոլդո Բիլլ Տոմպսոն

Այլ երկրներում թողարկման ամսաթիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Ծանցանկ

  1. Everybody Wants To Be A Cat
  2. Կաղապար:Cite web