Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ագաթ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Agate.JPG

Ագաթը միներալ է, նուրբ շերտավոր քարի տեսակ։ Լինում է տարբեր գույների և երանգների զուգահեռ նուրբ գծաշերտերով, նախշերով ու ցանցով, գետաքարերի, խողովակաձև մարմիների երակների ձևով։ Առաջանում է հրաբխային ապարներում։ Կիսաթանկարժեք քար է, օգտագործվում է տեխնիկայում և ակնագործության մեջ։

Հայաստանում հայտնի է Սարիգյուղի ագաթի հանքավայրը։ Արտաշատ, Կարմիր բլուր, Լճաշեն և այլ հնավայրերից հայտնաբերվել են մ․ թ․ ա․ III-I հազարամյակներին վերագրվող ագաթե զարդեր։