Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Աբու Սիմբլ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Abu Simbel great temple 03.jpg

Մոտավորապես մ․ թ․ ա․ 1260 թվականին եգիպտական Ռամզես 2-րդ փարավոնը Աբու Սիմբլ ժայռում կարգադրեց տաճար կերտել։ Նրա մուտքը հսկում էին փարավոնի պատկերով չորս քանդակները, յուրաքանչյուրի բարձրությունը՝ 20 մետր։ 1960-ական թվականներին մշակվեց Ասուանի ամբարտակի կառուցման նախագիծը, որը դառնալու էր տարածքի ոռոգման համակարգի կենտրոնը։ Աբու Սիմբլը հայտնվելու էր արհեստական լճի ջրերի տակ։ Արձանները կտրեցին, տեղափոխեցին ավելի բարձր տեղ, նորից հավաքեցին նույն դիրքով, այդպիսով փրկեցին նրանց։