Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Աբամելիքներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Աբամելիքները, Լազարյանների հետ ազգակցական կապեր հաստատելով (Խաչատուր Լազարյանի դուստր Եղիսաբեթն ամուսնացել է Սիմեոն Դավթի Աբամելիքի հետ), 1873 թվականից կրել են Աբամելիք-Լազարյաններ (Աբամելիք-Լազարևներ) ազգանունը։

Տոհմի առավել հայտնի ներկայացուցիչներից Սիմեոն Սիմեոնի Աբամելիք-Լազարևը (1857-1916) նշանավոր հնագետ էր, երկրաբան, կալվածատեր և արդյունաբերող (ունեցել է երկաթի ձուլման գործարաններ Ուրալում)։ Եղել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի խնամակալ և պատվավոր հոգաբարձու։ Հռոմում նրա «Վիլլա Աբամելիք» դղյակն այժմ Ռուսաստանի սեփականությունն է։

Աննա Դավթի Աբամելիք-Լազարևան (ամուսնական ազգանունը՝ Բարատինսկայա) թարգմանչուհի էր։ Անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն է թարգմանել և Եվրոպայում հրատարակել Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի, Ֆեոդոր Տյուտչևի, Ալեքսեյ Տոլստոյի, Նիկոլայ Նեկրասովի ստեղծագործություններից։ Ռուսերեն է թարգմանել Հայնրիխ Հայնեի, Ֆրիդրիխ Շիլլերի և ուրիշների գործերից։ Մտերիմ էր Ալեքսանդր Պուշկինի հետ և ծանոթ՝ նրա շրջապատին։ Իվան (1768-1829) և Դավիթ (1774-1833) Սիմեոնի, Սողոմոն Հովսեփի (1853-1911) Աբամելիքները, Արտեմ (1823-1885) և Սիմեոն (1815-1888) Դավթի Աբամելիք-Լազարևները եղել են ռուսական բանակի գեներալներ։