Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Եվրոպա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Եվրոպան աշխարհի 6 աշխարհամասերից մեկն է: Եվրոպան կազմում է Եվրասիայի արևմտյան մասը: Եվրոպա բառը հունարենից թարգմանվում է արևմուտք: Եվրոպա աշխարհամասը իր չափերով 2-րդն է ամենափոքրերից: Ամենափոքր աշխարհամասը Ավստրալիան է: Եվրոպայի երկրներից են՝ Ֆրանսիան, Գերմանիան, Նիդերլանդները, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Պորտուգալիան, Ռուսաստանի արևմտյան մասերը, Իտալիան, Ավստրիան, Ուկրաինան, Բելառուսիան, Ֆինլանդիան, Շվեյցարիան, Լիտվան այլն: Կան պետություններ, որոնք գտնվում են Ասիայում, բայց նրանց մի մասը գտնվում է Եվրոպայում դրանք են՝ Թուրքիան, Ղազախստանը: Նաև կան երկրներ որոնք գտնվում են Ասիայում բայց նրանց Եվրոպայում գտնվելու փաստը դեռ անհայտ է: Այդ երկրներն են Վրաստանը և Ադրբեջանը: Կան երկրներ, որոնք գտնվում են Ասիայում, բայց այդ երկրներին անվանում են Եվրոպայի երկրներ: Այդ երկրներն են Հայաստանը և Կիպրոսը: