Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։ |
Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։ |
Արտեմիսի տաճար
Եփեսոսը հունական խոշորագույն քաղաքներից էր Հոնիայում։ Հոնայի հարուստ պոլիսնորում մեծ շինարարություն էր գնում․ Սամոսում կառուցվել էր Հերիայի մեհյանը Միլեթում՝ Ապոլինի մհեյանի Եփեսոսում Արտեմիսի մեհայի և այլն։
Այս վերջին մեհանյը վերակառուցվել է շատ անգամնե, սակայն վաղեմի փայտե շինությունները քայքայում էին հրդեհների ճարակ դառնում կամ ավերվում այստեղ հաճախակի կրկնվող երկրաշարժերից։ Այդ իսկ պաճառով մեր թվարկությության առաջ 6-րդ դարի կեսին Եփեսացիները որոշում են քաղաքի հովանավոր աստվածահու համար կառուցել է մի հրաշակերտ բնակարան որին մասնակցությունն են ունենում նաև հարևան քաղաքների ու պետություներ։ Տաճարի կառուցման համար լավագույնն է ճանաչվում ճարտարապետ Հերսիփորնի նախագիծի համար։ Ըստ այս նախագծի՝ առաջարկվում էր մեհայն կառուցել մարմարից և այն շրջապատել երկու շարք մարմարյա սյուներով։ Մեհյանը կառուցում էր, ճահճուտներում քանի որ ճահճային փափուկ հողը ապագա երկրաշարժի դեպքում կարող էր մեղմիչ դեր կատարել։ Տաճարն սկսվել է կառուցվել մ.թ.ա. 550 թվականին: Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկն է:
Տաճարի կառուցումը տևել է հարյուր տարի և ավարտվել է մ.թ.ա. 450 թվականին: Տաճարը փառաբանված է իր հոյակապ զարդաքանդակներով, թանկարժեք իրերի առատությամբ: Մ.թ.ա. 356 թվականին Արտեմիսի տաճարն այրվեց: Ավանդության համաձայն, Եփեսոսի բնակիչ ոմն Հերոստրատես, ցանկանալով հավերժացնել իր անունը, հրդեհեց այն:
Նրա հանցագործությունը այնքան զայրացրեց հույներին, որ նրանք որոշեցին տաճարի հրդեհի մասին պատմելիս չհիշատակել նրա անունը: Սակայն Հերոստրատեսի անունն այնուամենայնիվ մտավ պատմության մեջ «Հերոստրատեսի փառք» դարձվածքով: